29/08/2015 11:40
Պաշտոնապես. Նախկին նախարարը վերադարձավ ԲՀԿ
Aysor.am-ի տեղեկություններով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստանին» անդամագրվելու դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ Գ.Պետրոսյանը ԲՀԿ-ի շարքերը լքել էլ դեռ 2010թ-ին:
Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հաստատեց այս տեղեկությունը.
«Ի դեպ՝ սա դեռ սկիզբն է»,- ասաց նա:
Նաև որոշ տեղեկություններ ներկայացրեց, թե փետրվարյան իրադարձություններից հետո քանի կուսակցական է լքել ԲՀԿ շարքերը, իսկ քանի մարդ էլ ցանկություն հայտնել անդամագրվել կուսակցությանը: Այդպես, փետրվարից մինչ օրս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պաշտոնապես հեռացել է 104 հոգի, իսկ ահա անդամագրվել է 1876 մարդ.
«Անդամատոմսերի վերջին խմբաքանակը հանձնել ենք հինգ օր առաջ, այս տվյալները հինգ օրվա վաղեմություն ունեն»,- ասաց Վ.Բաբայանը՝ շեշտելով, որ անդամագրումը կուսակցության շարքեր շարունակվում է: