29/08/2015 11:07
Այսօր շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 29-ին առավելապես գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: