29/08/2015 12:48
Կոբզոնն առաջարկել է դադարեցնել դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
Իոսիֆ Կոբզոնն առաջարկել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
ՌԴ պետդումայի պատգամավորը՝ խոսելով դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին մուտքի վիզա չտարամդրելու մասին, ասել է, որ պետք չէ ՌԴ-ի հետ նման կատակներ անել:
Արտիստն առաջարկել է ԱՄՆ-ՌԴ դիվանագիտական հարաբերոթյությունների դադարեցման դեպքում, երկու երկրների միջև շփումներն իրականանցել միայն հյուպատոսկան հարթակների միջոցով:
Հիշեցնենք, որ Վալենտինա Մատվիենկոն ռուսական պատվիրակության կազմում Նյու Յորքում պետք է մասնակցեր Միջխորհրդարանական միության նիստին, սակայն չի կարողացել մեկնել պատվիրակության հետ, քանի որ ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են նրան մուտքի արտոնագիր տրամադրել: