29/08/2015 15:45
Հրանտ Բագրատյան. Հին ու նոր Սահմանադրություն կամ ահա այսպիսի «առաջընթաց»
Գործող Սահմանադրության 77-րդ հոդվածով «Աժ վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ»։
Այս մասին Facebook-ի իր էջում հիշեցնում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը.
«Նոր Սահմանադրության նախագծով (հոդված 116) ԱԺ-ն վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում միայն այն միջազգային պայմանագրերը, որոնք նախատեսում են էական ֆինանսական կամ գույքային պարտավորություններ։ ՀՀ ԿԲ դեռևս նոր սահմանադրությունը չընդունած արդեն մի քանի տարի օգտվում է այդ հնարավորությունից. նրա վերցրած պարտքերը ԱԺ չի հաստատում, չնայած դրանց սպասարկումը բյուջեի խնդիրն է։ Ահա այսպիսի «առաջընթաց»»,- գրել է պատգամավոր Բագրատյանը։