31/08/2015 16:09
Երևանում 14 տարին չլրացած երկու տղաներին նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն է կատարվել
Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում է երկու` 14 տարին չլրացած տղաների նկատմամբ սեռական բնույթի գործողություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Ռ. Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի` նա 2014թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ի սահմաններում, խաբեությամբ` զրուցելու պատրվակով, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18-րդ միջնակարգ դպրոցի բակ է տարել իր համար ակնհայտ 14 տարին չլրացած` 2003թ. ծնված Ն.-ին և օգտվելով վերջինիս անօգնական վիճակից` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Դրանից հետո, օգտվելով նույն բակ գնացած, իր համար ակնհայտ 14 տարին չլրացած` 2005թ. ծնված Ռ.-ի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից, այսինքն` Ռ.-ի անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Բացի այդ, 2014թ. հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ժամը 17:00-ի սահմաններում, Ռ. Մկրտչյանը Երևան քաղաքի Ս. Տարոնցի թիվ 1/1 շենքի բակում հանդիպել է Ռ.-ին և առաջարկել է իրեն օգնել վերանորոգման աշխատանքներ կատարելիս: Ռ.-ն քիչ անց գնացել է նույն շենքի 9-րդ հարկում գտնվող միջանցք, որտեղ վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո Ռ.Մկրտչյանն օգտվելով ակնհայտ 14 տարին չլրացած` 2005թ. ծնված Ռ.Կարապետյանի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից, այսինքն` վերջինիս անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Ռ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 Հոդվածի 3 Մասի 2 Կետի հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: