31/08/2015 13:04
Լեհական LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա
2016թ. հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերադառնա հայկական շուկա՝ վերսկսելով Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքների իրականացումը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» մամուլի ծառայությունից:
Հունվարից LOT-ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ:
«Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթների հաճախականությունը ավելացնելու շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: