31/08/2015 12:25
Արմավիրցի երիտասարդը մեղադրվում է Անժելա Սարգսյանի «18+» լուսանկարները տարածելու գործով
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածելու վերաբերյալ հարուցված քրգործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Սևակ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի` նա 19.06.2015թ-ին համացանցի` իրեն պատկանող «www.hylike.ru» կայքում` «18+» անվանումով բաժնում, «Անժելա Սարգսյանի այն այլասեռված լուսանկարները, որը դեռ չեք տեսել /18++/» վերտառությամբ հրապարակման մեջ տեղադրելու միջոցով տարածել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցի չափահաս օգտատերերին համար ազատ հասանելի թվով 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ:
Այսինքն` Սևակ Ալբերտի Հովսեփյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քր. օր-ի 263 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անժելա Սարգսյանի «տղամարդը»՝ Կարեն Արայանը ազատ էր արձակվել:
Կարեն Արայանը դատապարտվել էր ազատազրկման դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը) և 144-րդ հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կ. Արայանի մայրը հայտնել էր, որ իրենք այս գործով ՄԻԵԴ բողոք են ներկայացրել: