31/08/2015 19:40
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում բերման է ենթարկվել Գերման Ստերլիգովը
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից բերման է ենթարկվել ռուս գործարար, վերջին ամիսներին Արցախ տեղափոխված Գերման Ստերլիգովը: Այս մասին գրումէ Gazeta.ru-ն՝ հղում անելով նրա փաստաբան Արթուր Հայրապետովի հայտարարությանը:
«Ստերլիգովը բերման է ենթակվել օդանավակայանում: Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է, ոչ թե միջազգային, այլ՝ ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզման մասին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերման Ստերլիգովը հայտարարել էր, որ Ինտերպոլը դադարեցրել է իր նկատմմաբ հայտարարված հետախուզումը՝ հարուցված գործի քաղաքական մասով: