31/08/2015 19:28
Ադրբեջանը որոշել է իր սև ցուցակում ընդգրկել նաև երգչուհի Լյուբով Կազարնովսկայային
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել է ընդլայել իր ճանաչված «սև ցուցակը», որտեղ պատրաստվում է հերթական անգամ ներառել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի հրապարակում կմասնակցեն Հայոց ցեղասպանությանը նվիրված հեթական համերգին:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին կայանալիք համերգին մասնակցություն կունենա նաև օպերային հայտնի երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ով լրագրողներին հայտնել էր, որ ինքն անտարբերությամբ է վերաբերվում այդ ցուցակին։
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությանը Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ առաջինն այդ ցուցակում կընդգրկվի ոչ միայն Լ. Կազարնովսկայան, այլև բոլոր այն արտասահմանցիներն, ովքեր կմասնակցեն այդ համերգին ։
Նշենք, որ Կազարնովսկայայի ելույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Երգչուհին Ստեփանակերտում կներկայացնի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։
Հիշեցնենք, որ հուլիսին Բաքուն «անցանկալի անձ» էր հայտարարել երգչուհուն՝ հուլիսի 2-ին ԼՂՀ այցելելու համար։ Նա մի շարք վարպետության դասեր էր անցկացրել «Տնջրե» դասական երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում, ինջը նյարդայնացրել էր Ադրբեջանին։