31/08/2015 16:23
Կառավարություն. Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում ծառայողներն արտոնություններ կստանան
Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների, ընտանիքների, ընտանեկան կամ սոցիալական նպաստի նշանակման ժամանակ արտոնություններ կսահմանվեն։ Նման նախագիծ ընդունվեց այսօր Կառավարության նիստի ժամանակ:
Նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկեց նման պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձանց եկամուտները հաշվի չառնել անապահովության գնահատման համակարգում:
«Բացի այդ այս նախագծով կանոնակարգվելու է նաև ընտանեկան ու սոցիալական նպաստների չափերը սահմանելու հարցը՝ հաշվի առնելով օրինակ՝ սահմանամերձ բնակավայր լինելու հանգամանքը»,- ամփոփեց Արտեմ Ասատրյանը: