31/08/2015 20:35
ՃՈ. Սեպտեմբերի 1-ից դպրոցամերձ հատվածներում թույլատրելի արագությունը կնվազեցվի
Սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի որոշ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, կրկին կդառնա 40կմ/ժ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես թույլատրելի արագությունը կփոխվի հետևյալ հատվածներում՝
1. Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք,
2. Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի հարակից տարածք,
3. Արտաշիսյան փողոց, թիվ 27 դպրոցի հարակից տարածք,
4. Տիգրան Պետրոսյան փողոց, թիվ 189 դպրոցի հարակից տարածք,
5. Ավետիսյան փողոց, թիվ 44 դպրոցի հարակից տարածք,
6. Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 93 դպրոցի հարակից տարածք,
7. Ռուբինյանց փողոց, թիվ 3 շենքի հարակից տարածք: