31/08/2015 11:45
Ահազանգ. Պարսպապատման հետևանքով աշակերտներն ու ծնողները դպրոց հասնելու ճանապարհ չեն ունենա
Aysor.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներից, ովքեր նշում են, որ շուտով պարզապես չեն կարողանա ոտքով իրենց դպրոցի մոտ հասնել:
Բանն այն է, որ Հարավարևմտյան Բ1 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ կրթահամալիրի հարևանությամբ, գտնվում է թիվ 181 հիմնական դպրոցը, որն օրերս որոշել է պարսպապատել իր տարածքը՝ դրանով զրկելով հարևան դպրոցի աշակերտներին, ծնողներին ու անձնակազմին իրենց ամենօրյա ճանապարհց:
Բացի այդ՝ պարսպապատմամն հետևանքով հարևան շենքերի բնակիչները զրկվում են իրենց այգուց ու կից գտնվող խաղահրապարակից:
Վերջիններս ևս բարձրացրել են հարցն ու լուսանկարներ ուղարկելով դիմել են Ա1+-ի խմբագրութուն: