31/08/2015 12:01
Դավութօղլու. Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ նրա սահմաններին ոչինչ չի սպառնում
Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններին ոչինչ չի սպառնում: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
«Հուրրիյեթ» թերթի փոխանցմամբ՝ Դավութօղլուն Թուրքիայի հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ Թուրքիայի հաղթանակի օրը նաև Ադրբեջանի տոնն է։
«Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմանների հետ որևէ խնդիր լինել չի կարող, ոչինչ չի սպառնում։ Մենք միշտ միասին ենք։ Ադրբեջանի տոները նաև մեր տոներն են»,- ասել է նա։