31/08/2015 17:17
Անահիտ Բախշյան, Նախարարին պատիվ չի բերում, որ իր որդիները սովորում են մասնավոր դպրոցում
Նախարարին պատիվ չի բերում, որ իր որդիները սովորում են մասնավոր դպրոցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե ԿԳՆ Արմեն Աշոտյանի որդիները սովորում են մասնավոր դպրոցում.
«Ես հասկանում եմ, որ ինքը՝ որպես ծնող, ուզում է իր երեխային տալ այն լավագույնը, ինչ հնարավոր է: Բայց դա իրեն պատիվ չի բերում: Մեր երկրում ամեն մարդ փորձում է օգտվել այն ամենից, ինչից կարող է»,- շեշտեց Անահիտ Բախշյանը:
Ինչ վերաբերում է ոլորտին, ապա, ըստ բանախոսի, այն մաս առ մաս, դետալ առ դետալ քաղաքականացված է:
Հետևաբար տնօրեններին ու ուսուցիչներին մի միտք է տանջում՝ ինչպե՞ս հաճոյանալ վերևներին, իսկ դա լինում է կրթության հաշվին:
«Որպեսզի կրթության որակը լավանա՝ պետք է կադրային քաղաքականությունը փոխել և կրթական համակարգը ազատել այն տնօրեններից ու մանկավարժներից, ովքեր ուղղակի պետք չեն երեխային»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը: