31/08/2015 18:19
Արմեն Աշոտյան. Պետք է հայտնաբերել ու դպրոց վերադարձնել դուրս մնացած երեխաներին
Անհրաժեշտ է մարզպետարանների և քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` հայտնաբերել դպրոցից դուրս մնացած երեխաներին և նրանց վերադարձնել դպրոց:
Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը.
«Պետք է ուսումնասիրվեն և հրատապ լուծումներ տրվեն բոլոր այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը»,- ասել է նախարարը:
Արմեն Աշոտյանը նաև հանձնարարել է հանրակրթության վարչության պետին` տվյալներ տրամադրել այս ուսումնական տարվա աշակերտական համակազմի և 9-րդ դասարանն ավարտած աշակերտների թվաքանակի վերաբերյալ: