31/08/2015 14:24
ԲՀԿ-ն պատրաստվում է Մարալիկի քաղաքապետի ընտրություններին
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Աբրահամ Մանուկյանը և ԲՀԿ քաղխորհրդի անդամ Միքայել Մելքումյանը հանդիպում են ունեցել կուսակցության Մարալիկի տարածքային կառույցի ակտիվի հետ։ Սեպտեմբերի 13-ին կայանալիք Մարալիկի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել է կուսակցության Անիի տարածքային կառույցի պատասխանատու Արտակ Ավդալյանի թեկնածությունը։
ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ կուսակցության ակտիվը ստացավ հստակ հանձնարարականներ՝ թեկնածուի քարոզարշավը կազմակերպելու, ինչպես նաև՝ կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։
Ավելի ուշ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են նաև Շիրակի ԲՀԿ մարզային խորհրդի պատասխանատուների հետ։ Քննարկվել են սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ԲՀԿ մասնագիտական հանձնաժողովի պատրաստած դիտողություններն ու առաջարկները։ Շիրակի մարզային խորհրդի պատասխանատուներին տրվել է հանձնարարական՝ ԲՀԿ շարքերի հետ քննարկել ներկայացված փաթեթն ու մարզային խորհրդի եզրակացությունը փոխանցել ԲՀԿ կենտրոնական գրասենյակ։