31/08/2015 10:04
Սեպտեմբերի 1-ին կլինի առանց տեղումների եղանակ
Այսօր առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով: