31/08/2015 14:51
Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» նախագահից հրավեր չի ստացել
Սերժ Սարգսյանից հրավեր ոչ ստացել ենք, ոչ էլ՝ ակնկալում ենք: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանն՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավեր ստացե՞լ է:
Հիշեցնենք, այս օրերին ՀՀ նախագահը հանդիպում է հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում:
Այսօրվա դրությամբ նախագահը գործընթացի շրջանակում խորհրդակցություններ է անցկացրել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների», ՍԻՄ-ի և այլ ուժերի հետ: