31/08/2015 11:31
«Ոչ թալանին» նախաձեռնությունը հրապարակել է վաղվա քննարկման օրակարգը
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է սեպտեմբերի 1-ին,ժամը 16։00-ին Սիրահարների այգում կայանալիք քննարկման օրակարգը:
Այսպիսով՝
«1. Նախաձեռնության կողմից վերջին ամիսներին կատարված աշխատանքների հաշվետվություն:
2. Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի պաշտոնները զբաղեցրած անձանց խոստումների ու կատարված քայլերի քննարկում:
3. Բաղրամյանի դեպքերի ընթացքում խաղաղ պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ ՀՀ Ոստիկանականության հանցավոր գործողություններ կատարած աշխատակիցների և նրանց հրաման տվող ղեկավար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:
Սեպտեմբերի 1-ին ժողովրդի խոսքը որոշիչ է լինելու»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: