31/08/2015 19:06
Ֆիրդուս Զաքարյանը նշանակվել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ՀՀ Սփյուռքի փոխնախարար Ֆիրդուս Զաքարյանին նշանակել Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշել է, որ Ֆիրդուս Զաքարյանը աշխատում է ազնվորեն և շատ մեծ պատասխանատվությամբ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավանության է արժանացրել այդ առաջարկն ու Ֆիրդուս Զաքարյանին շնորհավորելով մաղթել է բեղմնավոր աշխատանք.
«Անաչառ շարունակեք ձեր աշխատանքը»,- ասել է վարչապետը: