01/09/2015 10:23
Նաստրադամուսի պարտականությունը վերցրել է իր վրա. Վահրամ Բաղդասարյանը՝ Աղվան Վարդանյանին
ՀՅԴ պատգմավոր Աղվան Վարդանյանը օրերս հիշեցրել էր, որ Սահմանադրությունը փոխելուց 3 տարի հետո իշխանությունները միշտ փոխվել են: Այդպես է եղել ՀՀՇ-ի հետ, Քոչարյանի հետ, այդպես կլինի նաև ՀՀԿ-ի հետ:
«Առավոտ»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավարի Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել է՝ մտահոգություն չունե՞ն, որ ընդամենը 3 տարի հետո ՀՀԿ-ն նույն ճակատագրին է արժանանալու: Նա պատասխանել է.
«Ես ուրախ եմ, որ իմ ընկերը՝ Աղվանը, Նոստրադամուսի պարտականությունները վերցրել է իր վրա: Չեմ ցանկանում, որ քաղաքական դաշտում ենթադրություններում ու հետևություններով շարժվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: