01/09/2015 16:52
Վաղն Աջափնյակում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված վաղը ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Արզումանյան փող. 20, 20/1 և Շինարարների 13 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: