01/09/2015 17:21
Դի Մարիա. Ես ու Վան Գալն ի վերջո դադարեցինք խոսել իրար հետ
«Պարի Սեն Ժերմենի» նորեկ Անխել դի Մարիան պատմել է նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ իր հարաբերությունների մասին։
«Մանչեսթեր Յունայթեդում» ես շատ լավ էի սկսել, բայց հետո վնասվածք ստացա։ Ամեն ինչ լավ չընթացավ, և դաշտում իմ դիրքը փոխվեց։ Դա մարզչի որոշումն էր։ Արդյունքում ես սկսեցի ավելի հաճախ պահեստայինների նստարանին հայտնվել, քան դաշտում։
Դժվար է ընտելանալ վան Գալի հետ աշխատանքին, քանի որ նա միշտ հետևում է իր փիլիսոփայությանը, և բոլորը ենթարկվում են նրան։
Սկզբում մենք գերազանց հարաբերությունների մեջ էինք։ Հետո մի քանի անգամ վիճեցինք, իսկ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ մենք դադարեցինք խոսել իրար հետ։ Նման իրավիճակներն ազդում են ֆուտբոլիստի վրա,-ասել է դի Մարիան։