01/09/2015 12:21
Սեյրան Օհանյան. Սահմանային իրավիճակը շարունակում է լարված, բայց վերահսկելի մնալ
Սահմանային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ ավելացնելով, որ չնայած լարվածությանը, այն լիովին վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից.
«Հայկական բանակը, տիրապետելով խնդիրներին, կարողանում է համապատասխան հակահարված տալ և պահպանել սահմանային անդորրը»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս օրերին հակառակորդը շարունակել է գնդակոծել մեր դիրքերն ականանետերից, ինչպես նաև իրականացրել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են մեր զինծառայողների կողմից:
«Կրակոցների թիվը մեկ ավելանում, մեկ՝ պակասում: Մեր Զինված ուժերը բոլոր միջոցառումներն իրականացումն են առաջին գծում` հետևում են հակառակորդին, իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ, այնպես որ ժողովուրդը կարող է հանգիստ լինել: Հայկական բանակն իր խնդիրներին տիրապետում է և ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին այնպես էլ այսօր՝ կատարում է դրանք փայլուն կերպով»,- ամփոփեց Պաշտպանության նախարարը: