01/09/2015 20:45
Լավրով. Ռուսաստանը Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ առաջընթաց է ակնկալում
Ռուսաստանը Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ առաջընթաց է ակնկալում: Այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հայտնում է ria.ru-ն:
«Գնահատում եմ ձեզ հետ հանդիպելու ու երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղյան հակամարտության գոտում եղած իրավիճակը քննարկելու այս հնարավորությունը: Հակամարտության հարցը ձեր, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ մենք փորձում ենք բերել ընդհանուր հայտարարի»,- ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ հարցի կարգավորման մեջ առաջընթաց կգրանցվի: