01/09/2015 18:19
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում է
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում է: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ՌԴ արտգործնախարարը հանդիպումներ կունենա ինչպես երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, այնպես էլ՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Լավրովի այցի ընթացքում քննարկվելու են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Ըստ շրջանառվող լուրերի՝ կողմերը կանդարդառնան նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, մասնավորապես՝ դրա կարգավորման մեջ Ռուսաստանի դերին: