01/09/2015 11:31
Վահան Մարտիրոսյանին ու նրա կնոջը մեղադրում են գողության մեջ. «Հրապարակ»
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին ու նրա կնոջը մեղադրում են գողության մեջ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս ոստիկանությունը հաղորդում է ստացել մի կնոջից, ով ասել է, որ հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո Վահան Մարտիրոսյանն ու կինը որոշ ժամանակ ապրել են իր տանը։
Տիկինն իրավապահներին հայտնել է, որ այդ ընթացքում իր տնից անհետացել է 3 հազար դոլար: Հաղորդման առթիվ այժմ քննություն է կատարվում: Նշենք, որ Վահան Մարտիրոսյանի ու տեղի ունեցած միջադեպի մասին հակասական լուրեր տարածվեցին։
Նախ նշվեց, թե այդ ամենը Մհեր Սեդրակյանի կողմնակիցներն են կազմակերպել, հետո ասացին՝ ներընտանեկան, ներանձնային խնդիր է։ ՀԿ ղեկավարի կնոջ մոտ հղիություն չհաստատվեց։
Պարզվեց, որ Վահան Մարտիրոսյանն էլ հաշվառված է Ավանի հոգեբուժարանում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Մարտիրոսյանի շահերը պաշտպանում է փաստաբան Թամարա Յայլոյանը, ով թերթի հետ զրույցում հաստատել է, որ Մարտիրոսյանի կողմից իրեն առաջարկ է եղել իր շահերը պաշտպանելու, բայց դեռ պայմանագիր չեն կնքել։