01/09/2015 11:00
Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի ազատ ռեժիմով. «Ժամանակ»
Օգոստոսի 21-ին Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքը։
Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը այս կապակցությամբ «Ժամանակ»-ին ասել է, որ դրանով իսկ իրենք քրեաիրավական առումով սպառել են ՀՀ բոլոր դատական ատյանները։ Սա նշանակում է, որ դատավճիռը մտել է ուժի մեջ և պետք է որոշվի՝ պատիժը ինչ ռեժիմով պետք է կրի։
Ն. Բաղդասարյանը թերթին ասել է, որ սա բաց տիպ է նախատեսում, այսինքն՝ Վ. Պետրոսյանն իր պատիժը կկրի ազատ ռեժիմով։