01/09/2015 21:11
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ
Այսօր երեկոյան հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Aysor.am-ի հետ զրույցում Մովսես համայնքի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ կրակոցները գյուղի ուղղությամբ են ու հիմա էլ շարունակվում են.
«Դիրքից դիրք կրակոցներ կային, բայց 1,5 ժամ առաջ հենց գյուղի ուղղությամբ սկսեցին կրակել»,- ասաց Արարատ Ավալյանը՝ նշելով, որ կրակում են ինչպես ինքնաձիգերից, այնպես էլ ԴՇԿ-ից.
«Դժվարանում եմ հստակ ասել, բայց կրակոցներից զգացվում է, որ ավելի խոշոր տրամաչափ էլ են կիրառում»,- ասաց Ա. Ավալյանը:
Բերդի տարածաշրջանի մեկ այլ սահմանամերձ գյուղի՝ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ուղղությամբ կրակոցները հիմնականում միջդիրքային են.
«Այս պահին հենց գյուղի վրա չեն կրակում»,- ասաց Սամվել Սաղոյանը:
Նշենք, որ այսօր կեսօրին հակառակորդն ակտիվացել էր նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: