01/09/2015 11:13
Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրը նոր պաշտոն կստանա. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին՝ Արսեն Աֆրիկյանին, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան։ Նա նախկինում «Աբովյան», ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, երկու կալանավորների փախուստից հետո ազատվեց, ապա նշանակվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ։ «Հրապարակ»-ին տեղեկություններ են հասել, որ օրերս նա եղել է ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի մոտ, հանդիպել ՔԿՎ աշխատակիցների հետ։
Ասում են, թե Աֆրիկյանին կնշանակեն «Դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավար։ Սակայն ոմանք պնդում են, որ կնշանակեն ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու դեպքում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: