01/09/2015 11:43
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է +30-+32, երեկոյան՝ +25 +27, սեպտեմբերի 2-ի գիշերը՝ +16+18 աստիճան տաքություն: