01/09/2015 18:52
ԱԺ-ում կքննարկվի օրենք, որը կբացահայտի և կկարգավորի ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «ՀՀ Կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» և կից օրինագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:
Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը՝ ապահովելով ֆինանսական համակարգի կայունություն:
Առաջարկվում է նաև սահմանել, որ ԿԲ-ն կունենա նախագահ և երկու տեղակալ, որի պարագայում հնարավոր կդառնա ձևավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում և ընթացիկ որոշումների կայացում:
Հանձնաժողովը քննարկված փաթեթին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար: