01/09/2015 14:53
Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սպասում է աշակերտների առաջարկներին
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացվող ծրագրերի առաջնահերթությունների շարքում է դասում շնորհալի աշակերտների, ուսանողների խրախուսման, տաղանդի բացահայտմանն ուղղված ծրագրերը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի գլխավոր տնօրեն Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ իրենց ծրագրերն առաջին հերթին ուղղված են հենց աշակերտներին ու դրանից ելնելով էլ հիմնադրամը սպասում է առաջարկությունների, որպեսզի միասին գտնեն ճիշտ լուծումներ.
««Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սպասում է աշակերտների առաջարկներին՝ ինչպիսի՞ ծրագրեր, ի՞նչ մրցույթներ, ինչպիսի՞ միջոցառումներ կցանկանան, որ ֆինանսավորվեն հիմնադրամի կողմից: Բոլոր առաջարկները հաշվի կառնվեն, իսկ լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ հիմնադրամի և շահառուների կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով իրենք կարևորում են, որ հենց աշակերտներն իրենք մատնանշեն այն ոլորտները կամ ծրագրերը, որոնք առաջնահերթ ֆինանսավորման անհրաժեշտություն ունեն:
Նշենք, որ առաջարկներն ընդունվում են [email protected] էլ. հասցեով: