01/09/2015 16:37
Քաղաքագետ. Հայաստանին արևմտյան սահմաններում նոր զինուժ պետք կգա
Թուրք-քրդական բախումները վտանգավոր են նաև Հայաստանի Հանրապետության համար։ Ոչ ոք չգիտի, թե իրավիճակը որքան կսրվի Թուրքիայի ներկայիս տարածքի արևելյան շրջաններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Կանխատեսումները շատ են և բազմազան։ Արևմտյան որոշ ծանրակշիռ վերլուծական կենտրոններում անգամ Թուրքիայի մասնատման հնարավորությունն են քննարկում։ Հետևաբար, արտաքին հնարավոր սպառնալիքներից խոսափելու կամ անհրաժեշտության դեպքում այնտեղ որոշակի գործողություններ իրականացնելու համար Հայաստանին արևմտյան սահմաններում նոր զինուժ պետք կգա։ Մնում է մտածել, թե ինչպես հնարավորինս չեզոքացնել Ադրբեջանից բխող սպառնալիքը։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի որոշակի ուժեր ազատել երկրի արևմտյան սահմանների համար»,- գրել է քաղաքագետը: