01/09/2015 19:34
Այսօրվանից Ռուսաստանը նախագահում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում
Ռուսաստանն այսօրվանից ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողի դերը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ տեղեկացնելով, որ ՌԴ նախագահությունը կտևի մոտ մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի վերջը:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում առաջիկա ամսում աշխատանքը ինտենսիվ ռեժիմով կլինի:
«Նախագահության ռուսական ամսվա կենտրոնական միջոցառումը կլինի խաղաղության և անվտանգության պահպանման, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիայում հակամարտությունների կարգավորման և ահաբեկչական վտանգի դեմ պայքարի թեմայով նախարարական բաց նիստը»,- ասել է նա, նշելով, որ այդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 30-ին: