01/09/2015 15:55
Մաքսիմ Սարգսյան. Այսօր նոր պայքարի սկիզբ է դրվելու
Մեկ ժամից Սիրահարների այգում կմեկնարկի «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները կհավաքվեն Սիրահարների այգում՝ որոշելու իրենց հետագա քայլերը:
Aysor.am-ի հետ զրույցում ակտիվիստ, Բաղրամյանի դեպքերի գլխավոր դերակատարներից Մաքսիմ Սարգսյանը չբացառեց, որ քննարկումներից հետո հնարավոր է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպվեն:
«Բաղրամյանը հենց միանգամից Բաղրամյան չեղավ, մենք որոշակի գործընթաց անցանք, հասանք Բաղրամյան՝ ժողովուրդն էլ մեզ հետ: Այնպես որ հիմա էլ պատրաստ ենք նման քայլերի ու գործընթացի, քանի որ պահը կրկին հասունացել է»,- ասաց նա:
Նա վստահեցրեց՝ այսօր դրվելու է նոր պայքարի սկիզբ::