01/09/2015 18:41
Ոստիկանները բերման ենթարկեցին 5 ակտիվիստի, այդ թվում՝ Մաքսիմ Սարգսյանին
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաքի հինգ մասնակիցների, ովքեր փորձում էին փակել Բաղրամյան պողոտան:
Բերման ենթարկողների թվում էր նաև նախաձեռնության անդամ, ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը:
Aysor.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ բերման ենթարկվածների վերաբերյալ մանրամասները կհաղորդեն ավելի ուշ:
Ակցիայի մասնակիցներից ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը ոստիկաններից պահանջեց, որ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ արձակեն, քանի որ նրանք անօրինական են բեման ենթարկվել:
Ակտիվիստները հայտարարեցին, որ եթե կես ժամից իրենց այս պահանջը չկատարվի՝ Բաղրամյան պողոտան կաթվածահար է լինելու:
«Ոստիկաններն ավելորդ լարվածություն են ստեղծում: Քիչ առաջ ես խոսեցի Մաքսի հետ, նրանք այս պահին գտնվում են Արաբկիրի բաժնում: Կոչ ենք անում բոլորին հավաքվել այստեղ և պայքարը շարունակել: Մենք ոստիկանությանը կես ժամ ժամանակ ենք տվել, որպեսզի մեր ընկերներին ազատ արձակեն: Մաքսն անձամբ խնդրեց ակցիան շարունակել և իրենց հետևից չգնալ: Այնպես որ մնում ենք»,- հայտարարեց նախաձեռնության անդմաներից մեկը: