01/09/2015 15:10
Շմայսի գործը կքննվի այսօր
Այսօր ժամը 16-ին ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը կքննի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հուլիսի 7-ի դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նշենք, որ Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» բռնաբարության սպառնալիքի մասին հայտնի հայտարարությունից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան դիմել էր էթիկայի հանձնաժողովին, գործը քննելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ընտանիքի հասցեին: