01/09/2015 18:05
Ոստիկաններն ու Վաղինակ Շուշանյանը «մուկն ու կատու են» խաղում
Քիչ առաջ ոստիկանները շղթայելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածից դուրս բերեցին ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին, ով ընկերների հետ փորձում էր այդպիսով խոչընդոտել երթևեկությունն ու քաղաքացիների ուշադրությունը հրավիրել ընթացող բողոքի ակցիային:
Վաղինակ Շուշանյանը դիմելով ոստիկաններին ասաց, որ սա իր անհնազանդությունն արտահայատելու ձևն է և ինքը չի պատրաստվում լքել փողոցը:
Արդյունքում ոստիկանները նրան շրջապատեցին ու տեղափոխեցին մայթ: Այնուամենայնիվ, երկու րոպե էլ չանցած Վաղինակ Շուշանյանը նորից վազեց դեպի երթևեկելի հատված, իսկ ոստիկանները՝ նրա հետևից:
Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր հայտարարեց, որ նոր պայքար է սկսում՝ դուրս գալով փողոց: