01/09/2015 20:14
Հայաստանը 4 մլն դոլար վարկ կվերցնի՝ Երևանի լուսավորության համար
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել է ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:
Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 10 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ:
Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես նախատեսվում է Երևանի 28 փողոցներում փոխարինել հենասյուները, անցկացնել ստորգետնյա մալուխներ, օգտագործել էներգախնայող լամպեր, ինչպես նաև ներդնել կառավարման ավտոմատացված համակարգ:
Համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը: