02/09/2015 11:00
ԲՀԿ-ն ընդլայնվում է. «Ժամանակ»
Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից դուր գալուց հետո կուսակցության շարքերն անընդհատ ընդլայնվում են:
ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում են ներկայացրել 1877 մարդ, որոնցից մեկը ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանն է:
«Ժամանակ»-ի հարցին՝ ինչու որոշեց կրկին ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում գրել, նա պատասխանել է.
«Պատճառն իմ սահմանադրական իրավունքն է՝ ազատորեն անդամակցել որևէ կուսակցության և հրաժարվել այդ անդամակցությունից»: