02/09/2015 15:40
ԿԳՆ. Զարզանդ Նիկողոսյանի նշանակումը փոխտնօրենի պաշտոնում չեղյալ է հայտարարվում
Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի նշանակումը փոխտնօրենի պաշտոնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի պաշտոնում, այն դեպքում, երբ վերջինիս անունը շրջանառվում է մի շարք քրեական գործերում: