02/09/2015 19:05
ՊՆ. Հակառակորդը հեռահար միջոցներ է կիրառում, քանի որ ձախողվում է սահմանին
Վերջին ժամանակահատվածում ադրեջանական կողմից շփման գծում հեռահար միջոցներ կիրառելու պատճառը հակառակորդի ձախողումներն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից է այն, որ հակառակորդն սկսել է ականանետեր կիրառել: Իհարկե՝ նրանք պատժվում են։ Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում, իսկ հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները»,- բացատրեց նախարարը:
Նա վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին վերահսկելի է։
Անդրադառնալով Տավուշի սահմանին հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված երկու ժամկետային զինծառայողներին` Սեյրան Օհանյանն ասաց, որ երկուսի առողջական վիճակն էլ կայուն է։