02/09/2015 11:15
Վարդանիկն ակտիվացել է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ վերջին օրերին ակտիվացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի շտաբի ակտիվ քարոզիչներից է դարձել։
Նրա հիմնական լոզունգն այն է, որ սա «գեյերի սահմանադրություն» է, ինչն ավանդապաշտ Գյումրիում կարող է խիստ բացասաբար ազդել։ Զուգահեռ, Ղուկասյանն իր փոքրաթիվ կողմնակիցներին հույս է ներշնչում, որ հունվարին ինքը վերադառնալու է ակտիվ քաղաքականություն։
Ակնհայտ է, որ նա ցանկանում է տապալել սահմանադրական հանրաքվեն մարզում, որպեսզի ինչ-որ կերպ պահանջված լինի իշխանությունների կողմից։ Զարմանալին այն է, որ «վերևներից» մեկ զանգն անգամ միշտ բավարար է եղել Վարդանիկի վախը բռնելու համար, սակայն հանդուրժում են նման գործելաոճը։