02/09/2015 15:00
ԿԳՆ-ն կուսումնասիրի Զարզանդ Նիկողոսյանի նշանակումը և լուծում կտա
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի նշանակումը Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի պաշտոնում այսօրվա լրահոսի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է:
Դրան անդրադարձել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում.
«Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ` կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի անունը շրջանառվում է մի շարք քրեական գործերում: