02/09/2015 09:52
Էջմիածնի կենտրոնում կայանման իրավունք ունեն միայն գեներալ Մանվելի ու նրա թիկնազորի մեքենաները. «Հրապարակ»
Էջմիածին քաղաքում ամեն տեղ չէ, որ վարորդները կարող են մեքենաները կայանել։ Հատկապես կենտրոնում, որտեղ կայանման իրավունք ունեն բացառապես գեներալ Մանվելի ու նրա թիկնազորի մեքենաները։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Սույն «կանոնակարգի» հեղինակը գեներալն է։ Նրա մարդիկ պատժում են այն խախտողներին։ Էջմիածնի երթևեկության այս չգրված «կանոնակարգին» ծանոթ են քաղաքի բոլոր վարորդներն ու անգամ նրանք, ովքեր հաճախ են լինում էջմիածնում։ Բայց պատահում են նաև անտեղյակներ, որ ընկնում են պատմությունների մեջ։
Օրինակ, ԿԳ նախարարի վարորդը մի քանի օր առաջ շեֆին բերել-իջեցրել էր Մայր Աթոռում՝ ուսուցիչների օրհնության արարողությանը մասնակցելու համար, և մեքենան կայանել է Մայրավանքի դարպասի մոտ։ Կարճ ժամանակ անց հայտնված գեներալի մարդիկ նրան կարգադրել են արագ ազատել եկեղեցու մուտքն ու մեքենան տեղափոխել կանգառ կամ եկեղեցուն պատկանող վճարովի կայանատեղի։ Նախարարի վարորդը հլու-հնազանդ ենթարկվել է»,- գրել է թերթը։