02/09/2015 11:58
Սեպտեմբերի 2-ից 4-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով
Սեպտեմբերի 2-ից 4-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 5-6-ին շրջանների զգալի մասում և մայրաքաղաքում գիշերն ուերեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-4-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում նույնպես սեպտեմբերի 2-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: