02/09/2015 12:47
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեռ մտածում են՝ մասնակցե՞լ Սահմանադրության վերաբերյալ ԱԺ քննարկումներին
Սեպտեմբերի 4-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու հարցը «Ժառանգություն» խմբակցությունը դեռ չի քննարկել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նշելով՝ դեռ հայտնի չէ, խմբակցությունը կմասնակցի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ այդ քննարկումներին, թե՝ ոչ:
«Իսկ կուսակցության տեսակետն իմանալու համար զանգահարեք կուսակցություն»,- խորհուրդ տվեց պատգամավորը:
Այդ նպատակով կապվեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ, ովքեր չկարողացան պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ զբաղված են:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության՝ քննարկումներին մասնակցելու հարցին, մեզ հետ զրույցում պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ իրավիճակը կքննարկվի վաղը.
«Այնպես որ, մենք տեղյակ կպահենք՝ մասնակցելու ենք այդ լսումներին, թե՝ ոչ»,- ամփոփեց ՀԱԿ պատգամավորը: