02/09/2015 16:18
Թևան Պողոսյան. Սահմանադրության նախագծի նոր դրույթներից մեկը, հնարավոր է, օգտագործվի Արցախ-ՀՀ միավորման համար
Սահմանադրության նախագծում տեղ գտած դրույթն, ըստ որի՝ ՀՀ տարածքային ամբողջականության հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով, հնարավոր է, ներդրվել է ՌԴ-ին միանալու նպատակով: Այս մասին այսպր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Մինչ օրս հանդիպել եմ երկու տեսակետի: Ըստ առաջինի՝ այս կետն անհրաժեշտ է ապագայում Հայաստանի ու Արցախի միավորման համար, ըստ մյուսի՝ այն բանի համար, որ Հայաստանը միանա ՌԴ-ին: Եթե կենտրոնանանք երկրորդ կարծիքի վրա, ապա վերջին դեպքերը Ուկրաինայում և ավելի վաղ Վրաստանում ցույց են տալիս, որ իրականում Ռուսաստանը Սահմանադրությանը ուշադրություն չի դարձնում ու հարցերը լուծում է ուժի միջոցով»,- ասաց պատգամավորը:
Այնպես որ՝ Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ, ըստ ամենայնի, այս դրույթը նպատակային է նրառված և չի բացառվում, որ այն օգտագործվի ՀՀ-ի ու Արցախի միավորման համար: