02/09/2015 14:20
Իսլամական պետության գրոհայինները շարժվում են դեպի Դամասկոսի կենտրոն
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններն այլ ընդդիմադիրների հետ մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այժմ ԻՊ-ը մարտեր է վարում սիրիական մայրաքաղաքի հարավային շրջաններում»,- հայտնել է գործակալության թղթակիցը՝ մանրամասնելով, որ ջիհադականները մոտենում են քաղաքին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները գրավելու հաշվին։
Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել։